Պարտված մարդը պետք է ասի, որ ինքն է պարտվել, ոչ թե պետությունը, հասարակությունը կամ հայ ազգը: Հայ ազգին պետք է հնարավորություն տալ, գլուխը բարձր, շարժվել առաջ, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նրա խոսքով` իմքայլականնների պահվածքը երբեմն հիշեցնում է վիճակ, երբ դրսում ծավալվող դժգոհության ֆոնին նրանք ԱԺ դահլիճում լուրջ դեմքերով ինչ-որ հարցեր են քննարկում:
«Հանրությունը չի ուզում տեսնել պարտված ղեկավարի, բայց դուք այստեղ խոսում եք այնպիսի տոնով, կարծես ոչինչ չի եղել: Ինքներդ ձեր մեջ ուժ գտեք` պատասխանատվություն վերցնելու և պարտված վարչապետին հասկացնել հեռանալ», - ասաց Գորգիսյանը: